Լրահոս

05.03.2012 14:41


Հովիկ Աբրահամյան. «Տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի մեջ տեսել եմ լավ ընկերոջ, զինակցի...»

Հովիկ Աբրահամյան. «Տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի մեջ տեսել եմ լավ ընկերոջ, զինակցի...»

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այժմ համակարգում է ՀՀԿ շտաբի աշխատանքները, «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը։

«Ուզում եմ ի սրտե շնորհավորել մեծ պետական, հասարական - քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցը:
Անուրանալի է նրա դերը հայոց պետականության կայացման, հայոց բանակի կազմավորման, Հայաստանի սահմանների պաշտպանության և հզորացման, ազգային երազանքի իրականացման գործում: Այս ամենին հասնելու համար նա դրել էր հավատի ու վստահության հիմնաքար, որ անկոտրում է մնացել մինչ այժմ: 
Վազգեն Սարգսյանը եզակի անձնավորություն էր, ում կարճ ժամանակում սիրեց ու գնահատեց հայ ժողովուրդը, դարձրեց սերունդների համար օրինակ և կարոտով «Սպարապետ» կոչեց: Իր անվանն ու կոչմանը հավատարիմ՝ նա ի սկզբանե իր մեջ առկա ընդգծված պետական մտածողությունը, ուժն ու եռանդը, նպատակին հասնելու կամքն ու ձգտումը փոխանցում էր իր նկատմամբ անսահման հավատով լցված զինակիցներին:
Սա է պատճառը, որ ես ևս տարիներ շարունակ նրա մեջ տեսել եմ լավ ընկերոջ, զինակցի, իր գործին, հայրենիքին, հայ ժողովրդին նվիրյալ մարտիկի, որի անունը ոսկե տառերով ընդմիշտ կգրվի նորանկախ Հայաստանի պատմության էջերում:
Հայաստանն է եղել քո ընտանիքն ու տունը: Փա՛ռք ու պատիվ քեզ, Սպարապե՛տ»,–գրել է Հ. Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը